00:00:00

Թագուհի Թովմասյանն առաջարկել է բոլորով հրաժարվել վարչական պաշտոններից՝ առաջ ընկնելով իշխանությունից

20:18, 05 հուլիս 2022 Քաղաքականություն

Արդեն մի քանի օր է, ինչ քաղաքական դաշտում քննարկում են ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի քայլը, ով հրաժարվեց կատարել ընդդիմության միասնական որոշումը: Թովմասյանը լրագրողների զանգերին չի պատասխանում, ֆեյսբուքյան նամակներին՝ նույնպես, բայց  բայց գրեթե ամենօրյա ռեժիմով  շարունակում է ընդդիմադիր գրառումներ ու բաձրաձայնումներ անել, ինչպես նախկինում:

Irakanum.am-ի աղբյուրները փոխանցում են, որ մինչեւ Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելու օրը, Թագուհի Թովմասյանն իր ընդդիմադիր գործընկերներին առաջարկել է բոլորով միասին վայր դնել մանդատները, կամ գոնե վարչական պաշտոնները՝ առաջ ընկնելով իշխանությունից, սակայն առաջարկը մնացել է օդում կախված: Ամենայն հավանականությամբ, ընդդիմությունը կարծել է, թե իշխանությունները չեն զրկի ընդդիմադիրներին վարչական պաշտոններից: Իսկ երբ դա տեղի է ունեցել, որոշել են, որ մյուսներն էլ հրաժարական տան, հեռանան: Իսկ Թագուհի Թովմասյանը չհրաժարվեց, բացատրելով, որ դրա կարիքը չկա, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը ապաքաղաքական գործառույթ է: Հնարավոր է այս հանգամանքով է պայմանավորված այն հանգամանքը, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները խիստ քննադատություններ չհնչեցրեցին Թագուհի Թովմասյանի՝ ընդդիմության միասնական որոշումից շեղվելու համար։

Մենք հերթական անգամ փորձեցինք տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Թագուհի Թովմասյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Հայտնի է, որ Թովմասյանը հայրենի Վարդենիս քաղաքում է, և այս օրերին հեռավար է աշխատում։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր