00:00:00

Արթուր Ղազինյանը մանդատը վայր է դնում․ նա վաղը հայտարարություն կանի

13:04, 03 հուլիս 2022 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Ղազինյանը վաղը կեսօրին  հայտարարությամբ է հանդես գալու և մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնելու խորհրդարանի ղեկավարությանը։

Մեր տեղեկություններով «Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում ունի նաև պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Կան տեղեկություններ, որ Վարդանյանը առաջիկայում կմիանա Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությանը։ 

Irakanum.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Էլինար Վարդանյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր