00:00:00

Տիգրան Ավինյանը ձեռնո՞ց է նետում Խաչատուր Սուքիասյանին. Հակոբ Ճաղարյան

20:31, 02 հուլիս 2022 Բլոգ

Մի քանի օր առաջ ՖԲ-ում լայվերով բլոգերություն անող մի երիտասարդ, որ իր բլոգն անվանելով «Ընտրում եմ Հայկականը», հաջողությամբ հայրենասիրությունա վաճառում հանրությանը, մի լայվ էր «նվիրել» Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ֆլայ Ուան Արմենիա» ավիաընկերության, իր պնդմամբ, շատ վատ աշխատանքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մի քանի օր առաջ ՖԲ-ում լայվերով բլոգերություն անող մի երիտասարդ, որ իր բլոգն անվանելով «Ընտրում եմ Հայկականը», հաջողությամբ հայրենասիրությունա վաճառում հանրությանը, մի լայվ էր «նվիրել» Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ֆլայ Ուան Արմենիա» ավիաընկերության, իր պնդմամբ, շատ վատ աշխատանքին:

Ու որպես եզրակացություն` «չգնեք Ֆլայ 1 Արմենիայի» տոմսերը:

Ես էս «բլոգերի» պատվիրատույին պարզ պատկերացնում եմ միայն ի դեմս նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի:

Ինչու՞...

Երկարա շղթան ու պատմությունը: Բայց գործելավոճը նույննա:

2018 թվից թրաշամանուկի կադրը ջանք չի խնայել ոինչացնելու ՀՀ ավիացիոն իշխանություններում նախկինից մնացած ժառանգությունը:

Նույն` հակաքարոզի մեթոդներով ոմն Armen D-yan փորձում էր «Արմենիա» ավիաընկերության օդանավի բազկաթոռի թիկնակին ամրացված սեղանիկի փականի տակի մի փոքր պոկված պլաստմասսայից լենտի ֆոտոն ֆեյսբուքում տարածելով, ու համեմելով դա օդանավում կանգնած ուղևորների առկայությամբ, ուղեկցորդուհիների վրացի լինելով, ուտելիքը Վրաստանի արտադրության լինելով... վայնասուն գցի, թե մի թռեք հայկական օդանավերով:

Էն ժամանակ ես, դեռ որպես իրավասու պաշտոնյա, հետաքննություն արեցի, ու ապացուցեցի, որ 132 տեղանոց օդանավում եղել են 131 ուղևոր, և ոչ ավել, ուղեկցորդները միայն Թբիլիսի-Երևան հատվածում հայերեն չեն խոսել, ....

Հետո նաև պարզեցի էս Armen D-yan-ի  (որը էդ շուխուրից հետո ինքնամաքրվեց ֆեյսբուքից) կապը ՔԱԿ նախկին ղեկավարի էն ժամանակ դեռևս զուգընկերոջ, ու մի շարք ՔՊ-ականների հետ:

Էն ժամանակ, երբ ՌԴ-Վրաստան օդային փոխադրումները դադարեցվեցին Պուտինի հրամանով, ես առաջին ժամերի ընթացքում կազմակերպեցի դրանք Հայաստանով կատարելու պրոցեսը:

«Արմենիա» ավիաընկերությունը, լինելով վրացական “Georgia AIrways”-ի դուստր ձեռնարկությունը, օգտվեց ընձեռնված հնարավորություններից, ու իրենց իսկ Թբիլիսի-Մոսկվա երթուղին սկսեց կատարել Երևանում տարանցիկ վայրէջքով:

Ավիաընկերության թռիչքները կրկնապատկվեցին: Էս փաստը չէր կարող չանհանգստացնել ՀՀ կողմից սուբսիդավորմամբ RyanAir կոնցեպտով տառապող, ANIF հիմնադրամի նախագահ, հետագայում նաև քովիդի պարետ և կանանց իրավունքների պաշտպան երիտասարդին:

Զարգացող «Արմենիան» կարող էր լուրջ խոչընդոտ հանդիսանալ օտարերկրացիներին  սուբսիդավորման խնդրում:

Ու մեթոդներն էլ են հասկանալի` ուրիշ ձև չգիտեն, էդքանա խելքները.

Հիմա արագ տեմպերով զարգանումա հայ-մոլդովական «Ֆլայ Ուան Արմենիան»:

Ընկերությունը  մի քանի ամսում ավելի շատ ուղղություններ է սկսել շահագործել, քան «Արմենիային» հաջողվել է մի քանի տարում:

«Ֆլայ 1»- ը կարողանում է նույնիսկ եվրոպական թռիչքներ իրականացնել ՀՀ ավիացիոն իշխանությունների` ԵՄ «սև ցուցակում» գտնվելու պայմաններում: Ընդ որում առանց միջազգային կարգավորումների խախտման: Եվ առանց պետական ներդրումների:

Դրան զուգահեռ պետքա սկսի իր գործունեությունը «Ֆլայ Արնան»:

Ավիաընկերություն, որը հիմնվել է վերոնշյալ երիտասարդի գլխավորած` «Հայաստանի Ազգային Հետաքրքրությունների Հիմնադրամ» կառույցի (ANIF) և «Air Arabia»-ի հետ համատեղ: Եվ որտեղ վերոնշյալ բազմաֆունկցիոնալ երիտասարդը նույնպես ներգրավված է ամենաղեկավար ղեկավարությունում:

Իսկ արագ զարգացող և Եվրոպայի մուտքի բանալին գտած «Ֆ 1 Արմենիան» իրեն խանգարում է:

Ու նորից` դեղին մամուլ, վատ սպասարկում, օնլայն գրանցում, ուղեկցորդները ռուս են.... լրիվ նույն սցենարը...յախք>>>

Ձեր գովերգած` ամենաբարձր ամբիոնից «...խնամոնք եկա~ն...» ... «...աչքերիս չեմ հավատուուուու~մ...» RyanAir-ը օնլայն չէ՞ր գրանցումն անց կացնում:

«Ֆ1Արմենիա»-ն ուղևոր չի թողել Սոչիյում, ինչից բողոքում էր յուրօրինակ սանրվածքով «բլոգերը»: Իսկ RyanAir-ը տասնյակներովա Երևան վերադարձող հայերի թողել Եվրոպայում: Նրանց ուղեկցորդները հայերեն էի՞ն խոսում, թե՞ ուտելիքն էր SAS ֆուդ կորտից:

Մի խոսքով`

Ես էս «բլոգ» կոչվածի տակ հստակ տեսնում եմ  լկտիացած Ավինյանի մարտահրավերը Հայաստանի ամենակենսունակ օլիգարխին

Էսքանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր