Բերձորի հետ միասին կապիտուլյանտը պատրաստվում է թշնամուն հանձնել նաև Սյունիքից Բերձորով դեպի Արցախ մտնող գազատարը և հեռահաղորդակցային կապի մալուխները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ թույլ չտա նոր ճանապարհով նման ենթակառուցվածքների անցկացում, ավելին՝ անգամ եթե ինչ-որ հրաշքով թույլ տա, հազիվ թե կապիտուլյացիոն վարչակարգը գնա դրան։
Արդյունքում Ադրբեջանը հասնելու է նրան, որ իր ենթակառուցվածքների համակարգին միացնի Արցախի մնացած տարածքը՝ որպես մահակ հայության գլխին։ Իսկ Հայաստանում սնկի պես աճող արևմտյան նեոգաղութատիրության գործակալական ցանցերը 30 արծաթի դիմաց այդ ամեն ինչում մեղադրելու են ռուս խաղաղապահներին…
Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից