00:00:00

Թագուհի Թովմասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ. ինչ ահազանգեր են եղել

16:16, 25 հունիս 2022 Բլոգ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մեր հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ ծանոթանալու մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին, ինչպես նաև հանդիպելու մի քանի դատապարտյալների և կալանավորների հետ։
✔️Նախ արձանագրեցինք, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորների և դատապարտյալների քանակը անհամեմատ ավելացել է, և ՔՀԿ-ում աշխատանքը խիստ ծանրաբեռնված է։
✔️ Ահազանգ էի ստացել, որ այցելուները մինչ ուշ գիշեր սպասում են, որպեսզի կարողանան հանձնուքի փոխանցում իրականացնել։
Մարդիկ չեն կարողանում իրենց հարազատներին տնական սնունդ հասցնել: ՔՀԿ պետը բացատրեց, որ հանձնուքների ընդունումն իրականացվում է միայն աշխատանքային ժամերին, իսկ հերթեր իսկապես կան, որի գոյացման պատճառը հանձնուքների ստուգման ժամանակատար գործընթացն է։ Օրական 70-80 հանձնուք հազիվ են կարողանում ստուգել, ներս թողնել: Պարզվում է՝ բազմաթիվ փորձեր են կատարվում ամենատարբեր եղանակներով ՔՀԿ մտցնել արգելված իրեր, այս պատճառով էլ պատշաճ ստուգումը երկար ժամանակ է պահանջում։
Վստահեցրեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի քրեակատարողական հիմնարկում հանձնուքների ընդունման 2-րդ կետ բացվի։
✔️ՔՀԿ պետը նշեց նաև, որ փորձեր են արվում հաստատություն մտցնել թմրանյութեր՝ հիմնականում կանանց մարմինները օգտագործելով որպես թաքստոց, իսկ ՔՀԿ-ն համապատասխան սքանավորման սարքավորումներ չունի՝ դրանք հայտնաբերելու համար։
✔️Արձանագրեցինք, որ բուժկետում բացակայում է նյութատեխնիկական ապահովվածությունը․ նախ բուժկետի հնարավորությունները խիստ սահմանափակ են, և գրեթե ցանկացած առողջական խնդրի դեպքում կարիք է լինում, որպեսզի կալանավորներին կամ դատապարտյալներին ուղեկցեն որևէ բուժական հաստատություն: Առողջական խնդիրներով դիմողները շատ են, իսկ ՔՀԿ-ն ռեսուրսներ չունի մարդկանց հասցնելու քաղաքացիական հիվանդանոց: Եւ չնայած ուղեկցող գումարտակի ծառայակիցները ավելացել են, այնուամենայնիվ, օրական 2 հոգու է հնարավոր լինում ուղեկցել բուժական հաստատություն: Այսինքն՝ առկա է հետազոտությունների ուղարկելու անհնարինություն։
✔️Վերջերս այս ՔՀԿ-ում ինքնասպանության փորձ էր տեղի ունեցել: ՔԿՀ պետը տեղեկացրեց, որ այս առիթով նյութեր են նախապատրաստվում, կատարվում է ծառայողական քննություն։ Նշյալ կալանավորը արդեն դատպարտյալ է, և այս պահին կրում է իր պատիժը այլ խցում:
Հետևողական եմ լինելու վերոնշյալ բոլոր արձանագրումներին և խնդիրների
լուծման ընթացքին:
Դատապարտյալների և կալանավորների հետ հանդիպմանը կանդրադառնամ առանձին հրապարակմամբ։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր