00:00:00

«Որտե՞ղ էին պարգևավճար ստացող իրավապահները, ինչո՞ւ եք թողել, որ գործը հասնի ողբերգության»․ Անի Կաղինյան

23:48, 22 հունիս 2022 Բլոգ

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապարանում այսօր հողին կհանձնեն շաբաթ երեկոյան կատարված ողբերգության երկու զոհերին: 
Ներքին թշնամանքն ու ռազբիռատնները տևել են մի քանի օր, Ապարանի տարբեր հատվածներում տղաներ են հավաքվել հայհոյանքների տարափ է եղել ծեծկռտուք, որտե՞ղ էին պարգևավճար ստացող իրավապահ մարմինները, ինչո՞ւ չի եղել օպերատիվ տեղեկատվություն տիրող լարված իրավիճակի վերաբերյալ, ինչո՞ւ եք թողել, որ գործը հասնի ողբերգության: Ափսոս էին տղաները: Անաչառ քննություն պետք է լինի, պետք է պատժվեն ոչ միայն հրազենից կրակողները, այլև բոլոր նրանք ովքեր դրդել են դրան, պատճառ են հանդիսացել, անտարբերություն են ցուցաբերել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր