00:00:00

«Եվ այս մարդը համարվում է գիտնական, ավելին՝ դասախոս». Ավետիք Իշխանյան

16:54, 20 հունիս 2022 Բլոգ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը. «ՄԱԿԱՐԴԱԿ

 

Լսեցի Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրությունը։ Բացահայտվեց այն իրողությունը, որն ի սկզբանե, գոնե ինձ համար պարզ էր։ Գագիկ Ջհանգիրյանը բացահայտ կատարում էր բռնապետիկի հրահանգը, սպառնալով ԲԴԽ նախագահին «սի․․մ» քրեական գործով, եթե նա հրաժարական չտա։ Պարզ է, չէ՞ արդեն, թե ինչպիսիք էին նույն կերպ հարուցված «սի․․մ» մեղադրանքները դատավորներ Դավիթ Գրիգորյանի, Բորիս Բախշիյանի նկատմամբ։ Եվ ոչ միայն նրանց, այլև բազմաթիվ այլ, արդեն քաղաքական գործիչների հանդեպ։ Եվ այս ամենի կամակատարներն էին և են Արթուր Վարդապետյանը, Աննա Դավթյանը և իհարկե Գագիկ Ջհանգիրյանը։ Սա է իրականում հայկական ժողովրդավարությունը։

Այս ամենն ինձ համար պարզ էր, բայց ինձ շշմեցրեց Գագիկ Ջհանգիրյանի խոսելաոճը, բառապաշարը․ «ընձի, խի, քեզի, տենում ես, խե․․ս, գյ․․թ, հմի, մերդ ք․․․, արա, գալի, ընչի, վսյո, սաղ, էտի, պտի, զապիս, կեթամ, էտի, սի․․մ և այլն»։ Եվ այս մարդը համարվում է գիտնական, ավելին՝ դասախոս, եղել է գլխավոր դատախազի տեղակալ, այժմ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար։ Նա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ողջ շրջանում եղել է գլխավոր դատախազի տեղակալ, նրան համարելով․․․

Ցանկացած քաղաքակիրթ երկրում ոչ միայն անհնար էր նման դեպքերի առկայությունը, այլև հնարավոր բացահայտման դեպքում, ողջ իշխանությունը ստիպված հրաժարական կտար։

Եվ ամենացավալին այն է, որ հայկական «ժողովրդավարության» պարագայում այս ամենը որևէ հետևանք չի ունենալու և քաղհասարակություն կոչվածը չտեսնելու է տալու այս ամենը»:

 

Աղբյուրը` Ավետիք Իշխանյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր