ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Այսօր լրացավ վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությունների առաջին տարելիցը:
Ընտրություններ, որոնք ոչ միայն չլուծեցին Հայաստանի և Արցախի առջև կանգնած որևէ խնդիր, այլև առիթ դարձան բոլոր ուղղություններով նոր ձախողումների, կորուստների, նահանջների. անվտանգություն, Արցախի հարց, ինքնիշխանություն, սոցիալ-տնտեսական իրավիճակ, տարածքային զիջումներ և մարդկային զոհեր:
Ինչպես ասել էի ժամանակին, այդ ընտրությունները ոչ թե հանգուցալուծեցին քաղաքական ճգնաժամը, այլ մտցրեցին երկիրը դժոխքի նոր պտույտի մեջ:
Եվ շատ սատանեական սիմվոլիզմ է այն փաստը, որ տվյալ ընտրությունների միամյակը "նշվեց» նախօրեին Ապարանում քպական բանդայի կողմից կազմակերպված արյունոտ կիրակիով: