«Նիկոլին հայհոյելու համար այլեւս հրապարակային գնդակահարում են: ՔՊ-ական պատգամավորի եւ փոխմարզպետի հարազատները այսօր Ապարանի մատույցներում Կալաշնիկով ավտոմատով գնդակահարել են 7 երիտասարդի, ովքեր չեն կիսել ՔՊ-ականների սրբազան սարսուռն առ Նիկոլ։ Գնդակահարված երիտասարդներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ «Աստղիկ» կլինիկա տեղափոխելու ճանապարհին։ Երիտասարդներից 5-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորում, մեկին այս պահին վիրահատում են։ Հա, էս էն իշխանությունն էր, ով դեռ բարուրից պայքարում էր կրիմինալի, պաշտոնյաների ու նրանց ազգականների բեսպրեդելի եւ գողական ենթամշակույթի դեմ», - գրել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ։