Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վարպետի հետ անձնական շփումները հնարավորություն են տվել ինձ համոզվելու, որ մեծ արտիստը նաև մեծ հոգու տեր մարդ էր՝ նրբանկատ և հոգատար ընկեր։
Ցավակցում եմ հարազատներին և մտերիմներին։ Աստված հոգին լուսավորի։