00:00:00

Սույն անձինք ժողովրդի գրպանից ստանում են կրկնակի աշխատավարձ այդ նույն ժողովրդին հետապնդելու համար․ Սամսոնյան

23:19, 12 հունիս 2022 Բլոգ

Ծանոթացեք քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Դավիթ Սարոյանն ու ՀԿԳ ավագ քննիչ Մխիթար Աբդոյանն են: Դավիթն ու Մխիթարը նշանակվել են մայիսի 30-ին և հունիսի 3-ին ընդդիմության դեմ ոստիկանական վայրագությունների հետևանքով հարուցված քրեական գործերով քննչական խմբերի ղեկավարներ: Կարճ ասած` քննիչներ Սարոյանն ու Աբդոյանը զբաղված են ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ ապօրինի հետապնդումների պատվերը կատարելով: Ըստ ինձ հասած տեղեկությունների ընդդիմադիրներին ապօրինի հետպնդելու համար Սարոյանն ու Աբդոյանը նույն ընդդիմադիրների գրպանից ձևավորվող բյուջեից այս ամսվանից սկսել են ստանալ իրենց աշխատավարձի ամբողջական չափով պարգևավճար` շուրջ 350-400 հազար դրամի չափով: Այսինքն սույն անձինք ժողովրդի գրպանից ստանում են կրկնակի աշխատավարձ այդ նույն ժողովրդին հետապնդելու համար:
 
Ժողովուրդը պետք է ճանաչի իր հերոսներին, տարածեք գրառումը` հայտնի դարձրեք քննիչներ Դավիթ Սարոյանին և Մխիթար Աբդոյանին:
 
Հ.Գ. Ի դեպ, սույն քննիչները, չնայած նրան, որ հանդիսանում են շուրջ 50 հոգանոց քննչական խմբերի ղեկավարներ, բայց չար լեզուները հայտնում են, որ իրականում նրանք ընդամենը թուղթ ստորագրողներ են և այս խմբերն ունեն իրենց փաստացի ղեկավարները, որոնց ևս տրվում է աշխատավարձի ամբողջական չափով պարգևավճար: Այս փաստացի ղեկավարները պաշտոնով շատ ավելի բարձր են քան մեր` ֆորմալ ղեկավար քննիչները: Գիտեմ նաև նրանց անունները, բայց այդ մասին հաջորդիվ...
Հ.Գ.2 Մայիսի 30-ի գործով այժմ ապօրինի կալանավորված է 4 քաղաքացի, իսկ հունիսի 3-ի գործով 10 քաղաքացի:
 
Նարեկ Սամսոնյանի գրառումը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր