ՀՀ նախագահի նստավայոի մոտից բերման է ենթարկվել միայնակ խաղաղ ակցիա իրականացնող Տաթեւ Սողոյանը:աղջիկը
«Ինձ բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ից»,-գրել է նա Facebook-ի իր էջում:
Խնդրին անդրադարձել է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, ով իր էջում նշել է. «Մեր Տաթեւին քիչ առաջ անհամաչափ, բիրտ ուժ կիրառելով, վնասվածքներ պատճառելով` բերման են ենթարկել։
Քիչ անց հավելյալ տեղեկություններով կկիսվեմ:
Հ.Գ. Տաթևը Բաղրամյան 26 էր գնացել խաղաղ բողոքի գործողություն իրականացնելու` 44-օրյա պատերազմի ընթացքում իր գերեվարված քեռուն և մյուս գերիներին օր առաջ Հայրենիք վերադարձնելու պահանջով»: