00:00:00

Առողջապահության նախարար աշխատող իրավաբան տիկինը ո՛չ իրավաբանությունից է բան հասկանում, ո՛չ բժշկությունից. Մանուկյան

21:02, 07 հունիս 2022 Բլոգ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սպասում էր, որ ոստիկանը պետք է նաեւ կրակեր ու սպաներ ցուցարարին, բայց դա չի անում, քանզի ամուր նյարդեր ու համբերություն ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Երբ առողջապահության նախարար աշխատող իրավաբան տիկինը ո՛չ իրավաբանությունից է բան հասկանում, ո՛չ բժշկությունից

Առողջապահության նախարարն այսօր հայտարարել է, թե ոստիկանական ուժերը գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունն իրականացնում են ամենայն պատշաճությամբ։

Նա նաեւ իր զարմանքն է հայտնել ոստիկանների համբերության եւ նրանց պինդ նյարդերի առումով:

Այս խոսքերը հերթական անգամ վկայում են, որ տիկինն իր տեղում չէ: Ավանեսյանը ժողովրդավարական է համարում այն, որ ոստիկանը ոտքով հարվածում է գետնին տապալված ցուցարարին, կամ էլ՝ զարմանում է ոստիկանի ամուր նյարդերի վրա, երբ ձեռքերը ոլորած ցուցարարին ոստիկանական հագուստի մեջ գտնվող երկոտանին մի հատ էլ հետեւից հարվածում է գլխին:

Փաստորեն, Ավանեսյանը սպասում էր, որ ոստիկանը պետք է նաեւ կրակեր ու սպաներ ցուցարարին, բայց դա չի անում, քանզի ամուր նյարդեր ու համբերություն ունի:

Եթե Ավանեսյանն ուզում է զարմանալ, ապա պետք է զարմանար 2018-ին ու ինքն իրեն հարց տար, թե այդ ինչքա՞ն ամուր նյարդեր ունեին ոստիկանները, երբ ոչինչ չարեցին այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները գրոհեցին Ռադիոտան շենքը, որը հատուկ պահպանվող տարածք է եւ ոստիկանն օրենքով կարող էր նաեւ այդ դեպքում զենք օգտագործել:

Ավանեսյանին չի՞ զարմացրել այն, որ Նիկոլն ապօրինություններ էր անում, բայց ոստիկանությունն անգործություն էր դրսեւորում «հեղափոխության» օրերին:

Ավանեսյանը պետք է առնվազն զարմանար, երբ 2008-ի մարտի 1-ին Նիկոլը բախումներ հրահրեց, մարդկանց ուղարկեց կրակի բերան, 10 զոհի պատճառ դարձավ ու ծլկեց:

Զարմացած պետք է լիներ Ավանեսյանը նաեւ այն դեպքում, երբ դատաիրավական համակարգն այդքան մեղմ գտնվեց Նիկոլի հանդեպ, ու հիմա նրա հրահանգով ապօրինաբար կալանավորում է անմեղ մարդկանց:

Իրականում զարմանալու ու զայրանալու առիթներ մե՛նք ունենք: Առանձին ոստիկաններ ակնհայտ ապօրինության են դիմում, կան բազմաթիվ ապացույցներ, բայց դատախազությունը զրո ռեակցիա է ցույց տալիս:

Զայրանալու առիթ է նաեւ այն, որ Նիկոլն ակնհայտ ադրբեջանամետ քարոզ ու քայլեր է անում, բայց մեր երկրի համապատասխան մարմինները գործի չեն անցնում: Բայց ոչինչ, սա էլ կանցնի: Տիկին նախարարուհին էլ կվտարվի իր աթոռից՝ իր շեֆի հետ միասին, քանզի զարմանալի է նման մարդկանց գտնվելը պետական կառավարման համակարգում»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր