Ահա 7 պատճառ, թե ինչու է անհրաժեշտ հրաժարվել սպիրտային խմիչքներից, և թե ինչպես է ալկոհոլն ազդում մեր կյանքի վրա:
Հենց ալկոհոլը հայտնվում է օրգանիզմում, սիրտը սկսում է մեծանալ: Սրտի վրա առաջանում են բազմաթիվ սպիներ, որոնք էլ հանդիսանում են ինֆարկտի հիմնական մեղավորները և կարող են հանգեցնել մահվան:
2. Մշուշված գիտակցություն
Ալկոհոլը թմրանյութ է. սպիրտային խմիչքը հոգեկան վիճակի վրա էյֆորիկ ազդեցություն է ունենում, որի տևողությունը կազմում է մեկից մեկուկես ժամ, որից հետո մարդն ընկնում է դեպրեսիվ վիճակի մեջ, որը զուգորդվում է ագրեսիայով և խուճապային վախի նոպաներով: Այդ վիճակում կարող են տեղի ունենալ բազմաթիվ հիմարություններ: Պարզ մտածողության մասին խոսք անգամ չի կարող լինել:
3. Ուղեղի բջիջների ոչնչացում
Ալկոհոլի նույնիսկ շատ փոքր քանակությունը ոչնչացնում է մի քանի հազար նեյրոն՝ առանց վերականգնվելու հնարավորության: Բջիջները, որոնք ընկնում են ալկոհոլի հետ անհավասար մարտում, դուրս են մղվում օրգանիզմից մեզի հետ միասին:
4. Քրոնիկ հիվանդությունների զարգացում
Բժիշկներն ալկոհոլի ազդեցությունն անվանում են դանդաղ թույնի ազդեցություն: Մարդը, ով օգտագործում է սպիրտային խմիչքներ, սկսում է զգալ թուլություն, նրա մտավոր և ֆիզիկական ակտիվությունն էականորեն իջնում է, որոնց ժամանակի ընթացքում փոխարինում է ապատիան: Ալկոհոլի օգտագործումը կարող է զարգացնել այնպիսի քրոնիկ հիվանդություններ, որոնք են պանկրեատիտը, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, ցիռոզը, ինֆարկտը և շատ այլ հիվանդություններ:
5. Վատ ժառանգականություն
Ալկոհոլը փոփոխություն է մտցնում ԴՆԹ-ի գենետիկ կոդի կառուցվածքի մեջ. հենց դա է պարունակում իր մեջ տեղեկություն մարդու և նրա սերունդների մասին: Գիտնականները վաղուց են հանգել այն եզրակացության, որ մտավոր շեղումներով և հաշմանդամությամբ ծնված երեխաների 90 տոկոսի ծնողները ալկոհոլ են օգտագործում:
6. Անպարկեշտ վարք
Վստահ ենք, որ ձեզնից շատերը տեսել են, թե ինչ է իրենից ներկայացնում խմած մարդը. նա դառնում է բացարձակ անկանխատեսելի: Լավագույն դեպքում խմած մարդուն կտեսնեք մի անկյունում քնած: Վատագույն դեպքում կնկատեք չվերահսկվող ագրեսիա, զայրույթի նոպա և այլ տհաճ գործողություններ:
7. Բյուջեի ճեղքվածք
Ալկոհոլային խմիչքի գները ցածր չեն և, հաշվի առնելով, որ այն կախվածություն կարող է առաջացնել, կարելի է պատկերացնել, թե դա կախվածության հետ միասին ինչ ճեղքվածք կարող է առաջացնել բյուջեում: