00:00:00

Կիսահղի լինելու հետեւանքները

17:26, 06 հունիս 2022 Բլոգ

Վերջին շրջանում քաղաքական անիմաստ սածիլներ թողած ոմն Նաիրի Հոխիկյանը, ում թվում է, թե աշխարհը պտտվում է իր անձի շուրջ եւ Նիկոլը հենց իր վախից է ամեն օր «պամպերս» հագնում, անցնում է բարոյականության եւ կոռեկտության բոլոր կարմիր գծերը։ Այս տղային, չգիտես ինչի, թվում է, թե մարդկային հիշողությունը կարճ է եւ որեւէ մեկը չի հիշում՝ ինչպես էր ինքը հեղափոխություն քարոզում եւ երեւի մոմ թափողի մոտ գնում, որ Նիկոնը իրեն էլ մի թուլափայ  պաշտոն տա՝ օրինակ, Շիշ բռնողի դուխով գլխարկի, կամ՝ Արփի Դավոյանի զոնտիկ բռնողի պաշտոնը։ 

Չէինք անդրադառնա այս տղային, եթե սա որերորդ անգամ, խոսելով ընդդիմության շարժումից, ինչն ինքն ու իր նմանները հետեւողականորեն փորձում են վարկաբեկել, տալիս է մարդկանց անուններ, ում եթե դեմ առ դեմ հանդիպի՝ հաստատ «պամպերս»  ոչ թե Նիկոլին, այլ հենց իրեն է պետք գալու։ 

Այս տղան համառորեն հիշատակում է Սաշիկ Սարգսյանի որդուն՝ Հայկին եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրանին, ովքեր կառավարության երրորդ մասնաշենքի մոտ իրենց սահմանադրական իրավունքն իրականացնող ցուցարարներին պաշտպանում էին Նիկոլի կարմիր բերետավորներից, ովքեր քացիներով ցուցարար էին ծեծում։ 

 

Այս տղային հիշեցնենք, որ մարդիկ, ում անունը ինքը տալիս է եւ փորձում է այդ մարդկանց անունը տալով կայանալ, նրանք հրապարակում են ոչ թե իր նման «աչոկներ» հավաքելու եւ հետո ստատուս գրելու համար, այլ Արցախին ու Հայաստանին սպառնացող աղետը կանխելու համար։ Ի տարբերություն նաիրի հոխիկյաննների, ում գործը ստատուս գրելն ու հետեւողականորեն ապատեղեկատվություն տարածելն է, Տիգրան Խաչատրյանը կառավարության երրորդ մասնաշենքի մոտ գազազած կարմիր բերետավորներից պաշտպանում էր ցուցարարներին եւ ոստիկանությունը առ այս պահը չի կարողացել  որեւէ կադր ներկայացնել՝ Տիգրանի կողմից ոստիկանության հանդեպ բռնության։ 

Տիգրան Խաչատրյանն ու Հայկ Սարգսյանը կալանավորվել են ապօրինի միայն նրա համար, ով մեկը Սաշիկ Սարգսյանի, մյուսը՝ Սուրիկ Խաչատրյանի որդիներն են։ 

Ի դեպ, որեւէ մեկը չի մոռացել, թե ինչ պարսավանքի արժանացրեց ժողովուրդը Նաիրի Հոխիկյանին  Անգեղակողթում, ով կեղծ օրակարգով կրկին փորձնում էր քաղաքական ջրեր պղտորել։

Մենք, մի խումբ սյունեցիներս, ովքեր տեսել ենք, թե արցախյան առաջին պատերազմում ինչպես է կռվել Սուրիկ Խաչատրյանը եւ ինչ դերեկատարություն է ունեցել արցախյան պատերազմում, հիմա տեսնում ենք, թե ինչպե՞ս են իր զավակները հայադավ այս իշխանությունից փորձում փրկել Արցախն ու Հայաստանի ինքիշխանությունը՝ Նաիրի Հոխիկյանին զգուշացնում ենլ՝ ինչպես ասում էր քո նախկին տեր Նիկոլը՝ «հանգսիտ նստիր տեղ եւ անկանոն շարժումներ մի արա»։ Այլապես, քո կեսնագրության շատ այլ հետաքրքիր էջեր կբացվեն, ինչից միակ տուժողը, տղա ջան, լինելու ես դու։

Կամ դու հականիկոլական շարժման հետ ես, կամ Նիկոլի։ Միջանկյալ տարբերակ չկա, ինչպես չկա կիսահղի վիճակ։   

 

Սյունիքի մարզի մի խումբ բնակիչներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր