Եթե ես նույնիսկ Թուրքիայում էի հայտարարում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի իրավունք է, ապա նիկոլիզմի խորհրդարանը այսօր է ասում ՝ «Ղարաբաղյան կարգավորումը տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց է»։ Թեմային է անդրադարձել ՀՀՀ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Հասկանու՞մ եք, ընդամենը տեղաբնիկ հայերի իրավունքի հարց՝ կիրակնօրյա դպրոց կամ երգի-պարի խմբակ ունենալու համար են զոհաբերվե՞լ տանյակ հազարավոր կյանքեր։
Պոպուլիստ ազգակործաններ, բա ասում էիք՝ Արցախը Հայաստան է….
Դուք ազգային արժեքներ,Եռաբլուրի արժեքն ուրացող կապիտուլյանտ ռեժիմ եք»,-գրել է նա։