Ոստիկանի համազգեստով երկու տականք հանցագործ բերման ենթարկվող քաղաքացուն, ում թևերից բռնել են այլ ոստիկաններ, հասցնում են հարվածներ:Այս մասին թելեգրամի իր ալիքում գրել է Արսեն Բաբայանը․
«Հաղորդում հանցագործության մասին
Ոստիկանի համազգեստով երկու տականք հանցագործ բերման ենթարկվող քաղաքացուն, ում թևերից բռնել են այլ ոստիկաններ, հասցնում են հարվածներ: Բերման ենթարկող ոստիկաններն այդ տականք հանցագործներին ասում են՝ «ապուշ, մի արա»:
Դատախազությունից պահանջում եմ անհապաղ հարուցել քրեական գործ և ձերբակալել կադրում երևացող տականք հանցագործներին»: