00:00:00

Քաղաքացիների վրա լուսաձայնային կրակ են բացում, ո՞ւր եք, ինչո՞ւ ձայն չեք հանում․ Շարմազանով

12:42, 04 հունիս 2022 Բլոգ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սուտի «ժողովրդավարներ» ու «իրավապաշտպաններ», «սորոսականներ» ու քաղաքացու իրավուքների «ջատագովներ», ո՞ւր եք, երբ նիկոլիզմը լկտի ու անհամաչափ բիրտ ուժ է կիրառում։

Քաղաքացիների վրա լուսաձայնային կրակ են բացում, ո՞ւր եք, ինչո՞ւ ձայն չեք հանում։

Թե՞ ձեր «պապաները» նիկոլիզմի հետ գործարքի են գնացել ընդդեմ Հայաստանի ու Արցախի։

Առանց նիկոլիզմի ու թուրք-նատոական «5-րդ շարասյան» Հայաստան լինելու է եւ վերջ։

Կրակելով հազարավոր «վարչապետերի» ուղղությամբ՝ ռեժիմը վերջնականապես դրեց իր տխրահռչակ տապանաքարը։

Ռեժիմին չի հաջողվելու սադրանքների միջոցով ատելություն սերմանել ոստիկանների ու ցուցարարների միջեւ։

Նիկոլին պետք են ուժեղ ցնցումներ, հայ ազգին՝ ռւժեղ, ազգային ու համերաշխ Հայաստան ու Արցախ։

Նիկոլը իշխանություն չունի։

Նա գնացող է,ազգը՝ մնայուն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր