Նարեկ Սամսոնյանը գրել է.
«Ծանոթացեք Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի (գրպանահատության բաժանմունք) օպեր Արամ Գրիգորյանն է: Նա սուտ ցուցմունք է տվել Հայկ Սարգսյանի դեմ: Ըստ ցուցմունքի Արամը տեսել է թե ինչպես է Հայկը հարվածում և հայհոյում տարբեր ոստիկանների: Արամն էս ցուցմունքի համար ապագայում նստելու ա, բայց մինչ այդ Արամին պետք է հայտնի դարձնենք:
Կիսվեք սուտ ցուցմունք տվող ոստիկան Արամի նկարով, գրեք նրա արարքի վերաբերյալ ձեր կարծիքը:
Հ.Գ. Արամ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջի հղումը դնում եմ մեկնաբանություններում, մտեք, ծանոթացեք և հասկացեք, թե ով է զբաղվում քաղաքի ջեբկիրներով և կհասկանաք, թե ինչի ենք մենք էս օրի»:
Նշենք՝ Արամ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջն արդեն իսկ ապաակտիվացված է։