00:00:00

Ովքեր են ձախողել նախորդ տարվա բյուջեի կատարողականը

00:17, 02 հունիս 2022 Քաղաքականություն

Երկու օր է` ԱԺ-ում բուռն կերպով քննարկվում է 2021 թվականի բյուջեի կատարողականը, ներկաները թեև ընդունում են այն փաստը, որ բյուջեի կատարողականներում առկա են թերացումներ, սակայն չեն նշում, թե ովքեր են թերացողները: Տնտեսության համար բյուջեի ծախսերը ժամանակին ու նախատեսված կարգով կատարելը չափազանց կարևոր է։ Երբ հավաքագրված գումարները չեն ծախսվում, այսինքն՝ չեն վերադարձվում տնտեսություն, դա բացասաբար է ազդում տնտեսական աճի վրա։ Ծախսերի թերակատարումը ի վնաս տնտեսության է։ Իսկ կապիտալ ծախսերը պետական բյուջեից տնտեսության մեջ կատարվող ներդրումներ են, որոնք իրականացվում են հիմնականում ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում (կրթություն, առողջապահություն և այլն), կառուցվում կամ վերանորոգվում նոր դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներն են նորոգվում և այլն։ Ծախսերի թերակատարումը նշանակում է, որ ենթակառուցվածքների նախատեսված բարելավումները ժամանակին չեն արվել։

Դիցուք՝ նախորդ տարի 117.8 մլրդ դրամ ուղղվել է Կառավարության պարտքի սպասարկմանը։ Ծախսվել է գրեթե այնքան, որքան պլանավորվել էր։ Այդ գումարներն ուղղվել են Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին պետական պարտքի սպասարկմանը։

Ընթացիկ ծախսերից շուրջ 116.9 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը ծրագրվածից 5.4 %-ով քիչ է։

Պետական գնումների՝ ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետբյուջեից օգտագործվել է 113 մլրդ դրամ։ Ծրագիրը թերակատարվել է 27.1 %-ով։

Ընթացիկ ծախսերից 76.1 մլրդ դրամն էլ սուբսիդիաներն են, որոնք թերակատարվել են 4.8 %-ով։

2021-ին ընդհանուր առմամբ բյուջեով նախատեսված է եղել 216,3 մլրդ դրամի կապիտալ ծախս, հետագայում այն ճշտվել է և հասել 236,1 մլրդ դրամի։ Ի վերջո կատարվել է 217,8 մլրդ դրամը (92 տոկոսը)։

Ահա թերակատարված ամենախոշոր տասը կապիտալ ծախսերի ծրագրերը:

Նշվածից բացի զգալի չափով թերակատարվել են նաև առողջապահութան ոլորտի որոշ ծրագրեր։ Օրինակ՝ Պաշտպանության նախարարության հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումներով համալրում միջոցառումը (83,5 մլն դրամ) և Չարենցավանի բժշկական կենտրոնի մասնակի վերանորոգումը (73 մլն դրամ)։Ինչ վերաբերվում է արդարդատության նախարարությանը, ապա հիշեցնենք, որ  2019-ի հունիսի 19-ից մինչեւ 2021 թվականի օգոստոսի 3-ը նախարարությունը ղեկավարել է Ռուստամ Բադասյանը: Սուբվենցիոն ծրագրերի իրականացման հետ կապված Հայաստանում խայտառակ իրավիճակ է ստեղծվել։ Տեղական իշխանությունները պարզապես չեն կարողանում ծախսել կառավարությունից որպես սուբվենցիա ստացած գումարները։ Սյունիքի մարզում 2020-ին նախատեսված սուբվենցիոն ծրագրերի իրականացումը շարունակվել է նաև 2021-ին և մինչ օրս դեռ ավարտին չի հասցվել: Դիցուք՝ Մելիքսեթ Պողոսյանի ղեկավարած կառույցը կառավարությունից 2020 թվականին պետք է իրականացներ 6 մլրդ 500 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր, սակայն դրանցից ոչ բոլորն են ավարտին հասցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր