Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, որ Ֆրանսիայի հրապարակում կանգնած մարդիկ ու պայքարի մասնակից ընկերները պետք է զինված լինեն փաստերով, որ մյուս հայրենակիցներին բացատրեն՝ ինչի համար է այս ամեն ինչն արվում։ Այս համատեքստում անդրադառնալով որոշ երեսփոխանների հայտարարություններին, Մամիջանյանն ասաց․ «Ախր ձեր խոսքն արժեք չունի։ 2016․-ին նկարներ էիք գցում, թե «Աղդամն իմ հայրենիքն է», հիմա վախենո՞ւմ եք ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Իսկ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։ Մեկ այլ երեսփոխան փորձել է մեր պայքարին որակում տալ։ Սրանք էդպես էլ չհասկացան, որ Արցախը, Ղարաբաղյան հիմնախնդիրը մեր համար ոչ թե իշխանությունը պահելու տարբերակ է, այլ հակառակը։ Մեր քաղաքական թիմի ղեկավարը ժամանակին իշխանությանը մնաց, որպեսզի ապահովի Արցախի անվտանգության խնդիրը։ Իրանք դա չեն կարող հասկանալ։ Ինքը դա արեց, որ ձեր պես անհայրենիքները չգան ու հանկարծ մեր պայքարը չփորձեն «թոզմիշ» անել»։ |