Համաժողովրդական շարժման հարցերին, իշխանության փոխարեն պատասխանում են ոստիկանները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը՝տարածելով մի լուսանկարը:
Նա նաեւ գրել է. «Հայաստանի ու Արցախի ապագային ուղղված շատ կոնկրետ և կարևոր հարցադրումներին պատասխանում են հայ ոստիկանները, թուրքական ոճով` բիրտ ուժ կիրառելով:
Ոստիկանությու՜ն, բա հետո՞:
Հիմա ըստ ձեզ, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմ՞ւմ, իսկ Հայաստանն էլ թուրք-ադրբեջանական միջա՞նցք:
Թե՞ դուք ուրիշ մոլորակից եք այս վճռորոշ պահին:
Սեփական անձի դեմ ուղղված արտաքին վտանգը չգիտակցելը ձեզ չի ազատում վտանգված լինելուց: Սա ականջներիդ օղ արեք, ու երբ մի օր ձեր զորամասերում, ձեզ շարեն և ուղարկեն պատերազմ` կհիշեք, որ ընդդիմությունը ճիշտ էր: Բայց արդեն ուշ կլինի»: