00:00:00

Ես, ցավոք, չհասցրեցի մի վերջին անգամ ամուր գրկել ու գոնե հրաժեշտ տալ. Մերի Մակարյանը գրառում է արել

16:43, 29 մայիս 2022 Ժամանց

Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանն Ինստագրամի իր էջում գրառում է արել հորաքրոջ մահվան մասին. «Գիտեք,երբեք չեմ հասկացել մարդկանց,ովքեր սոց հարթակն (ֆեյսբուք,ինստագրամ)օգտագործել են,որպեսզի խոսեն իրենց մահացած ընկերոջ կամ բարեկամի հետ,ասելով թե՝ոնց են կարոտել,դիմելով,թե՝ախր ինչի՞ թողեցիր մեզ,և նմանատիպ մտքեր,որոնք հանգուցյալն այն աշխարհից չի կարդում վստահ։. Մարդուն պետք է սիրել նրա կենդանության օրոք,ու հասցնել գրկել ու ասել հոգում կուտակվածը։ Ես ցավոք չհասցրեցի մի վերջին անգամ ամուր գրկել ու գոնե հրաժեշտ տալ իմ շա՜տ սիրելի, անչափ բարի,իմ հոգատար ու նվիրված հորաքրոջը։Հիվանդ էր,տանջվում էր արդեն ու թեև ասում են՝հանգստացավ,հոգին խաղաղվեց,միևնույնն է նա իր հետ տարավ իմ մանկության մի մասնիկը՝բրնձով փլավի համը,Վիետնամ խմորեղենը,Դավիթի սենյակը,իր սենյակի մեծ հայելին,դպրոցը՝որտեղ նա դասավանդել է մաթեմատիկա,իսկ ամառներն ինձ հետը տարել կամ դպրոցի ճամբար,կամ գյում: Սիրում էր ինձ,սպասում էր ինձ,հպարտանում էր,ու շնորհակալ էր, ես էլ շնորհակալ եմ,որ գոնե կարողացել եմ կատարել նրա համեստ ցանկությունները,ժպիտ ու գոհունակություն տեսնել նրա այդքան մեղմ,բայց կյանքի անտեղի հարվածներից կնճիռներ առաջացած դեմքին: Անմահ չէր, այո, և սա է կյանքը,ես կորցրեցի հարազատ հոգի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր