00:00:00

«Տուն քանդող չեմ». պատերազմից փախած ուկրաինուհին ապաստան է ստացել բրիտանացի զույգի ընտանիքում և 10 օր անց հեռացել տանտիրոջ հետ (լուսանկարներ)

00:50, 24 մայիս 2022 Ժամանց

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է ուշագրավ մի դեպքի, որը վերաբերում է Ուկրաինայում պատերազմի պատճառով Միացյալ Թագավորություն արտագաղթած ուկրաինուհուն և նրան մեծահոգաբար ապաստանած ընտանիքին:

Աղբյուրը գրում է, որ Լվովի 22-ամյա բնակչուհի Սոֆիա Կարկադիմը մայիսի սկզբին ապաստան է ստացել Բրեդֆորդ քաղաքում բնակվող 29-ամյա Թոնի Գարնեթի, նրա կնոջ՝ Լորնայի և երկու երեխաների տանը:

Շատ կարճ ժամանակ անց պարզվել է, որ ուկրաինուհին և ընտանիքի հայրը սիրային կապի մեջ են: Թոնին լքել է կնոջը փախստականի ժամանումից ընդամենը տասն օր անց՝ աղջկա հետ տեղափոխվելով իր ծնողների տուն:

Բրիտանացին պնդում է, որ սիրահարվել է և ցանկանում է կյանքի մնացած մասն անցկացնել Սոֆյայի հետ: Վերջինս էլ պնդում է, որ ինքը «տնաքանդ» չէ ու զույգի բաժանման պատճառը չէ:

«Ինձ դուր եկավ ընտանիքը։ Ես շատ ժամանակ էի անցկացնում Լորնայի հետ և փորձում էի օգնել նրան։ Բայց նա երկերեսանի էր։ Նրա մշտական կասկածները, լարվածությունը, դա ուղղակի ինձ և Թոնիին ավելի շատ էր դեպի իրար մղում: Նա ստեղծեց այս իրավիճակը՝ անընդհատ ենթադրելով, որ ինչ-որ բան տեղի է ունենում, երբ դա այդպես չէ: Այսպիսով, սա նրա մեղքն է», - ասել է ուկրաինուհին։

Sun-ի հետ զրույցում տիկին Գարնեթը կարծիք է հայտնել, որ Կարկադիմը «ի սկզբանե աչք էր դրել իր ամուսնու վրա, որոշել է, որ նա ուզում է նրան և վերցրել է նրան»:

Թոնին և Սոֆյան

Tony Garnett, 29, said he has fallen in love with his family's guest, 22-year-old refugee Sofiia Karkadym, who admitted she 'fancied' her host as soon as she saw himSofiia Karkadym (pictured) arrived in the UK at the start of May after fleeing the war in UkraineJust 10 days after moving in with the Garnett family, Sofiia (pictured) and lover Tony moved out

Թոնին և Լորնան

Jilted mother Lorna Garnett (pictured with ex-partner Tony) shared her anger after she let the Ukrainian woman into her home

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր