ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը հանձնվեց։ Ավարտվեց բրյուսելյան եռակողմ հայադավ հանդիպումը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին ոչ մի բառ։ Եվ ընդամենը՝ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Ահա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը։ «Այսօր կրկին հյուրընկալել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին։ Սա մեր երրորդ քննարկումն էր այս ձևաչափով։ Մենք կենտրոնացանք Հարավային Կովկասի իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացման վրա։ Քննարկումն անկեղծ և արդյունավետ էր։ Մենք դիտարկեցինք հարցերի ամբողջ փաթեթը: Մանրամասն քննարկում ունեցանք հումանիտար հարցերի, այդ թվում՝ ականազերծման, կալանավորներին ազատելու և անհայտ կորածների ճակատագրի լուծմանն ուղղված ջանքերի վերաբերյալ: Մենք հասանք հետևյալ արդյունքների. Սահմանային խնդիրներ Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերում են սահմանի սահմանազատմանը և կայուն իրավիճակ ապահովելուն: Հաղորդակցություններ Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների համար: Նրանք համաձայնության եկան սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաև մաքսային սկզբունքների շուրջ միջազգային բեռնափոխադրումների համատեքստում: Փոխվարչապետներն այս աշխատանքն առաջ կտանեն առաջիկա օրերին։ Խաղաղության պայմանագիր Սոցիալ-տնտեսական զարգացում Նաև շեշտել եմ բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելու կարևորությունը։ ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունն այս հարցում»»: |