ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսելում պետք է ասի`
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Արցախի 100-ից ավել բնակավայրեր օկուպացված են։
Շուշին եւ Հադրութը պետք է դեօկուպացվեն։
Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։
Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից։
Անթույլատրելի է առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամբողջական ամրագրման ու իրականացման մտնել սահմանագծման ու սահմանազատման հարցերի մեջ։
Կարգավորումը կարող է լինել բացառապես հայտնի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա։
Սրանք այն կետերն են,որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիեւի հետ հանդիպմանը։
Նիկոլն այս կետերը չի հնչեցնելու, քանի որ առաջնորդվում է ոչ թե Հայաստանի ու Արցախի, այլ թուրք-ադրբեջանական օրակարգով»։