00:00:00

Կենդանաբանական այգու բենգալյան վագրը կքնեցվի

01:15, 15 մայիս 2022 Ժամանց

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը:


Օրակարգային են եղել այգու նոր բյուջեի քննարկումն ու հաստատումը, այգու նոր կառուցվածքի հետ կապված անհրաժեշտ միջոցառումների և այլ ընթացիք հարցերի քննարկումը։


Քննարկվել է նաև Հայաստանի երեք բուհերի՝ ԵՊՀ, ՀՊՄՀ, ՀԱԱՀ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ հուշագրեր կնքելու հարցը, ինչը հնարավորություն կտա ուսանողներին փորձ ձեռք բերելու, գործնական գիտելիքներ ունենալու և, ի վերջո, հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։

 

Խորհրդի քննարկման ընթացքում կարևորվել է կենդանաբանական այգու աշխատակիցների վերապատրաստումը։


Օրակարգային ահրցերի թվում էր նաև առողջական խնդիրներ ունեցող կենդանիների հարցը։ Մասնավորապես խոսվել է տարեց կենդանիներից մեկի՝ 21 տարեկան բենգալյան վագրի առողջական վիճակի մասին։

Վագրն ունի առողջական բազմաթիվ խնդիրներ՝ երիկամների, ենթաստամոքսային գեղձի, բերանի խոռոչի, ինչպես նաև առկա են պարկելախոցեր, նորմալ չի սնվում, դժվարությամբ են գործում հետին վերջույթները։

Մասնագիտական քննարկման արդյունքում միաձայն որոշվեց կենդանու տառապանքները դադարեցնելու նպատակով քնեցնել նրան՝ հիմնվելով կենդանաբուժական խորհրդակցության վերջնական եզրակացության վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր