Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անհանգստացած է Հայաստանում լրագրողների, հանրային գործիչների և հասարակ քաղաքացիների նկատմամբ բողոքի ցույցերի ժամանակ իրականացվող բռնությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Կազմակերպության թվիթերյան էջում գրառում է արվել, որով դատապարտվել է վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից կատարվող գործողությունները (տե՛ս հղումը՝ https://twitter.com/freedom.../status/1525082373829844994...)
Ներկա իշխանությունը ժողովրդավարությունը դարձրել է Հայաստանի բրենդը և իր իշխանության թիվ մեկ ձեռքբերումը, այնինչ մենք հստակ քայլերով հետընթաց ենք ապրում ժողովրդավարությունից, և այս մասին բազմաթիվ անգամներ հիշատակում են միջազգային կառույցները։
Վերջերս էլ գրություն էի ուղարկել ԵԽ Գլխավոր քարտուղարին՝ նրան տեղեկացնելով բողոքի խաղաղ ակցիայի ընթացքում քաղաքացիների, լրագրողների և հասարակական գործիչների կողմից ոստիկանության անհամաչափ գործողությունների մասին՝ ներկայացնելով առարկայական ապացույցներ և կոնկրետ դեպքեր, որից հետո ԵԽ Գլխավոր քարտուղարի Մեդիա ազատության պաշտոնական հարթակում CoE Media Freedom նախազգուշացում էր տեղադրվել՝ ի պաշտպանություն լրագրողների, որում հիշատակվում էր նաև ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից լրագրողների նկատմամբ բռնության դեպքը (տե՛ս հղումը՝ https://fom.coe.int/.../107637528;globalSearch=false...)։
Լրագրողների նկատմամբ անօրինական գործողություններին անդրադարձել էր նաև Լրագրողների պաշտպանության CPJ Europe and Central Asia / Committee to Protect Journalists կոմիտեն, որը լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային ոչ քաղաքական կազմակերպություն է։ Հոդվածի վերնագիրն արդեն իսկ շատ խոսուն է՝ «Հայաստանի իշխանությունները պետք է հետաքննեն ոստիկանության և պետական պաշտոնյաների կողմից մամուլի վրա վերջին հարձակումները և ապահովեն, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն» ( տե՛ս հղումը՝ https://cpj.org/.../armenian-law-enforcement-obstruct.../)։
Եվ նման հրապարակումներն ու նախազգուշացումները բազմաթիվ են։
Այօր էլ հենց այս և իշխանության կողմից մարդու ազատության իրավունքի խախտման այլ նախադեպերի մասին քննարկում էի կազմակերպել Ֆրանսիայի հրապարակում, որտեղ հրավիրված էին նաեւ իրավական ոլորտի ներկայացուցիչներ և վերոնշյալ գործողությունները քննում էինք իրավական տեսանկյունից։
Այո՛, Հայաստանում արդարության մթնոլորտը լուրջ հարվածի տակ է, և սա հովանավորվում է պետական մակարդակով, և ոստիկանական գործողություններն էլ հրահանգված են իշխանության կողմից։ Այս երկակի չափանիշները և նման զարգացումները կործանարար են լինելու մեր երկրի համար։