00:00:00

Հայաստանի ինքնիշխան տարածքը չի կարող հանձնվել Ադրբեջանին, 1000 հատ Նիկոլ իրա հոր ձեռը բռնած գա, դա չի լինելու. Ղազինյան

15:08, 11 մայիս 2022 Բլոգ

Արդեն սովորական է դարձել մեզ համար այն, որ Հայաստանի ու Արցախի մասին ճակատագրական ու կարևոր որոշումների մասին մենք տեղեկանում Բաքվից կամ Անկարայից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չենք էլ դիմադրում, ընդվզում, պահանջ ներկայացնում իշխանությունից բացատրություն ներկայացնել մեզ, պարզաբանել այս քաղաքական անոմալիան:

Սա վիրավորում է ցանկացած Հայ մարդու ազգային արժանապատվությունը, մարդկային ինքնասիրությունը, քանի որ գիտակից մարդը լավ հասկանում է, որ մեր համար ճակատագրական որոշումներն ընդունում և հրապարակում են Ալիևի ու Էրդողանի գրասենյակները, իսկ նիկոլ փաշինյանն ընդամենը, գլուխը կախ, խոնարհ հարսի կարգավիճակով կատարում է այդ որոշումները:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարում է, որ Հայատանն իրենց պետք է վերադարձնի հայկական 8 գյուղեր, որտեղ պետք է ապրեն ադրբեջանցիներ, երկու միջպետական մայրուղի, որտեղ ադրբեջանցիները պետք է տեղադրեն մաքսակետեր ու գանձեն տուրքեր հայկական մեքենաներից:

Սա ավարտն է, Հայկական պետության, Հայ ազգի ու Հայ մարդու վերջն է:

Ոչ մի իրեն հարգող Հայ մարդ չի կարող տանել այս ստորացումն ու նվաստացումը, ոչ մի ադրբեջանական փող ու եկամուտ չի կարող կոմպեսացնել դա:

Հայաստանի ինքնիշխան տարածքը ՉԻ ԿԱՐՈՂ հանձնվել ադրբեջանին, 1000 հատ նիկոլ իրա հոր ձեռը բռնած գա, դա ՉԻ ԼԻՆԵԼՈՒ . . .

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր