00:00:00

7 գյուղերից խորհրդային շրջանում 2-ն են եղել անկլավ. Սարգսյան

22:09, 10 մայիս 2022 Բլոգ

Ադրբեջանը պահանջել է իրեն հանձնել նախկին ադրբեջանաբնակ 7 գյուղերի տարածքները։ Թեմային է անդրադարձել լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Շատերն առանց իմանալու այդ գյուղերը կոչում են անկլավներ։ Այդ 7 գյուղերից՝ Բաղանիս-Այրում, Յուխարի եւ Աշաղի Ասքիպարա (Վերին եւ Ներքին Ոսկեպար), Ղզիլհաջիլի, Սոֆուլլու, Բարխուդարլու, Խերմիլի, միայն 2-ը՝ Բաղանիս-Այրումը եւ Յուխարի Ասքիպարան են եղել անկլավ, կղզիացած, եղել են ՀԽՍՀ-ի տարածքում, սակայն վարչականորեն պատկանել են Ադրբեջանի Ղազախի շրջանին, մնացածները տարածքով, թիկունքով կպած են եղել Ադրբեջանին։

Ադրբեջանցի չոբանները 1-2 դար առաջ իրենց հոտերն արածեցրել են հայկական գեղատեսիլ վայրերում, հետո այնտեղ փայտե հյուղակ են սարքել, հետո երկրորդը, հետո իրենց մեռելին թաղել են այդտեղ, ժամանակի ընթացքում գյուղ դարձել,քանի որ թուրքը հայի նման չէ, 8-10 երեխա է ունեցել։ Տավուշի մարզից 10 հազարից ավել հեկտարներ ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ առանց այդ հողերը վերադարձնելու չի կարելի այդ 7 գյուղերի տարածքները հանձնել»,֊գրել է նա։

 
 
 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր