00:00:00

Եթե իհարկե անհանգստությունը իրականում հաշմանդամ զինվորներն են՝ Տեր- Ղազարյանը՝ Սաղաթելյանին

10:50, 10 մայիս 2022 Բլոգ

Գործարար Գրիգոր Տեր- Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կառավարական ամառանոցը դարձնելու ենք հաշմանդամ զինվորների համար վերականգնողական կենտրոն». Իշխան Սաղաթելյան

Հարգելի Ishkhan Saghatelyan, առանց քաղաքանացնելու ասածս, ձեզ շատ ուզում եմ տեղյակ պահել, որ հաշմանդամ զինվորների վերականգնողական կենտրոն է սարքել և շարունակում սարքել Suren Areents -ը բավական դժվարություններով և լավ մարդկանց աջակցությամբ: Ավելի քան վստահ եմ որ դուք և ձեր շրջապատը այդ ֆինանսական հնարավորությունն ունի շատ արագ եռապատկելու այդ գործը:)

Եթե իհարկե անհանգստությունը իրականում հաշմանդամ զինվորներն են, իսկ եթե քաղաքական հայտարարություն էր որոշ աուդիտորայի համար, ապա հաշվեք, որ ոչինչ չեմ գրել...

Իսկ որպես ՀՀ քաղաքացի, շատ դեմ կլինեմ (վստահ եմ շատերը), որ կառավարական ամառանոցը ծառայի որևէ այլ բանի համար: Կառավարական ամառանոցում պետք է բնակվի ՀՀ կառավարությունը ու կապ չունի՝ ով էլ որ լինի:

Գիտեմ հեչ կարևոր չի կարծիքս, բայց ցավոտ թեմա էր իմ համար և դրա համար կիսվեցի իմ անկարևոր կարծիքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր