00:00:00

Պատմության դասն ու պատգամն է մեզ՝ լինել միասնական, լինել համախմբված ազգային երազանքների ․ Գ․ Ծառուկյան

12:13, 09 մայիս 2022 Բլոգ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ:
77 տարի առաջ այս օրը խորհրդային ժողովուրդները միասնական հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում: 1992 թվականի այս օրը հայ ժողովուրդը միասնաբար և համախմբված ջանքերով ազատագրեց Շուշին: Հաղթանակները կերտվում են միասնությամբ և երկաթյա կամքով: Պատմության դասն ու պատգամն է մեզ՝ լինել միասնական, լինել համախմբված ազգային երազանքների ու նպատակների շուրջ:
Իմ խորին հարգանքները և՛ Հայրենական պատերազմի, և՛ Արցախյան ազատամարտի մեր վետերաններին: Եվ իմ խոնարհումը մեր նահատակների վառ հիշատակին, ում պատվին մենք միասնաբար նոր հաղթանակներ պիտի կերտենք:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր