00:00:00

«Մի դավաճան պետք է հիշի իր դավաճան պապուն, ում անունը կրելով, նա մեր հաղթանակները վերածեց պարտության». Էդգար Ղազարյան

11:55, 09 մայիս 2022 Բլոգ

«Հաղթանակի գողը» վերտառությամբ ֆեյսբուկյան գրառում է կատարել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը, որտեղ մասնավորապես ասում է. «Հաղթանակի օրը բոլորս հիշում ենք մեր պապերին, բոլոր նրանց, ում հերոսությունների և անձնազոհության արդյունքում մեր ժողովուրդը տոնել է հաղթանակ և ապրել հաղթողի, հերոսի ժառանգի պատվաբեր զգացողություններով։

Այդ նույն ժամանակ մի ստոր դավաճան պետք է հիշի իր դավաճան պապուն, ում անունը կրելով, նա մեր հաղթանակները վերածեց պարտության, մեզնից գողացավ մեր պապերի սխրանքը, մեր հաղթական ոգին, հաղթանակի օրը տոնելու մեր բերկրանքն ու ուրախությունը։

Այսքանով դեռ չբավարարվելով` նա փորձում է ամենաստոր և ապօրինի միջոցներով զավթած պահել մեր ժողովրդից խլած իշխանությունը և այն շարունակաբար ծառայեցնել հայ ժողովրդի թշնամիների շահերին։

Մեր նոր հաղթանակների հաղթարշավը պետք է սկսվի հաղթանակի գողին մեր հանրային կյանքից դուրս շպրտելով, իրեն արժանի պատժին արժանացնելով»,- գրում է Էդգար Ղազարյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր