00:00:00

Ֆրանսիայի հրապարակում մեր կողմից վրան է տեղադրվել, որտեղ համախմբվել են Սյունիքից Երևան եկած մեր համախոհները.Սուրիկ Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

00:03, 08 մայիս 2022 Բլոգ

Սիրելի՛ հայրենակիցներ, իմ հզո՛ր սյունեցիներ

Մեր պայքարը վերջնական փուլն է թևակոխել, որին միացել են նաև սյունեցիները։
Ֆրանսիայի հրապարակում գիշեր֊ցերեկ պայքարի են դուրս եկել մեր հայրենակիցները։ Այնտեղ մեր կողմից վրան է տեղադրվել, որտեղ համախմբվել են Սյունիքից Երևան եկած մեր համախոհները։ Գիտեմ, որ դժվար է գիշերել վրանում, բայց առավել դժվար է թշնամուն ներս թողնել Հայաստանի դարպասներից ներս և բնակվել նրանց հետ մեկ հարկի տակ։
Իմ արժանապատիվ սյունեցիներին խնդրում, հորդորում եմ միանալ վերջնական պայքարին՝ ազատագրելու մեր երկիրը թրքահպատակ իշխանությունից։ Հասել է ժամը, հասունացել է պայքարը և մենք պիտի և պարտավոր ենք հաղթել ներքին թշնամուն, որ կարողանանք նորից ոտքի կանգնել և պատվով ապրել։
Բոլորս միասին դեպի արժանապատիվ ապագա, դեպի Ֆրանսիայի հրպարակ և դեպի հաղթանակ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր