00:00:00

«44-օրյա պատերազմի 12 հազար վիրավորից 4 հազարից պակասն է հաշմանդամի կարգավիճակ ստացել»․ Ոսկան Սարգսյան

09:48, 07 մայիս 2022 Բլոգ

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Լրագրողիս են դիմել 2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներ, ովքեր խնդրելով իրենց անունները չհրապարակել, բողոքել են, որ հաշմանդամության որոշակի խմբի անդամության կարգավիճակ ստանալու համար անցկացվող բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում իրենց իրավունքները ոտնահարվում են։ 44-օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացածները բողոքում են, որ նշված փորձաքննության ընթացքում փորձաքննական հանձնաժողովների որոշմամբ իրենց հաշմանդամության խումբը 1-ին խմբի փոխարեն սահմանվում է 2-րդ խումբ, 2-րդ խմբի փոխարեն՝ 3-րդ, շատերին էլ ընդհանրապես հաշմանդամի կարգավիճակ չի տրվել։ Այրում քաղաքի բնակիչ Արսեն Մկրտումյանը գլխից ծանր վիրավորում է ստացել, սակայն նրան հաշմանդամության 3-րդ խմբի անդամության կարգավիճակ են տվել։ Հանձնաժողովների անդամները վիրավորում ստացած զինծառայողներին դա պատճառաբանում են հաշմանդամության խմբերի անդամության համար պետության կողմից սահմանված բժշկական չափորոշիչների խստացմամբ, ասելով, որ իրենք առաջնորդվում են այդ չափորոշիչներով։ Պատերազմում շատ վիրավորներ, նեղվելով այդ ամենից, չեն ներկայանում բժշկասոցիալական փորձաքննություներ անցկացմող հանձնաժողվներ և հաշմանդամության որևէ խմբի անդամի կարգավիճակ չունեն։ 2021թվականին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում եղել է 12 հազար վիրավոր։ Պատերազմում վիրավորված զինծառայողները հայտնեցին, որ վերոհիշյալ խոչընդոտների պատճառով այդ 12 հազարից ներկայումս հաշմանդամի կարգավիճակ ունի 4 հազարից էլ քիչ թվով պատերազմում վիրավոր»։

 
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր