00:00:00

Հայ Եկեղեցին «խավ» չէ, այն Հայ Ժողովրդի անցյալը, ներկան եւ ապագան է. Տեր Պողոսն՝ Ալեն Սիմոնյանին

09:55, 05 մայիս 2022 Բլոգ

«Մեծագույն ցավ է տեսնել, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ամբիոնը վերածվում Հայ Եկեղեցու եւ հոգեւորականների անունը պախարակելու միջոցի։ Ի դեմս Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այսօր հնչեցրած արտահայտությունների՝ կարելի է միայն եզրակացնել, որ դուք հաճախ կանգնելով Եկեղեցու դեմ, անպատասխանատու արտահայտություններ եւ վերաբերմունք դրսեւորելով, ի ցույց եք դնում ձեր իսկ անձի եւ «խավի» իրական պատկերը։ Եկեղեցին կերտել է փառավոր պատմություն (իսկ դու՞ք...), կանգուն է պահել հայ ազգը, եւ այն, ինչը հիմա համարում եք «ձերը»` պահվել է հոգեւորականի եւ եկեղեցու ջանքերով։ Նախ եւ առաջ փորձեք վերլուծել ձեր կերտած «պատմությունը» ազգապահպանության հարցում, տարեք զուգահեռներ (եթե իհարկե կարող եք), ձեր ձեռքբերումների եւ Եկեղեցու կերտածի միջեւ, ապա փորձեք «խավերի դասավորություն անել»: Ի լրումն այս ամենի՝ հայ Եկեղեցին «խավ» չէ, այն Հայ Ժողովրդի անցյալը, ներկան եւ ապագան է», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ՊՈՂՈՍ քահանա ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր