Մասնագիտությամբ բժիշկ ու «ձեռքի հետ» իբրև թե առողջապահական հաղորդում վարող, բայց ավելի շատ օրվա իշխանությանը քծնող Վահե Տեր- Մինասյանը հերթական անգամ վիրավորական գրառում է արել, անդրադառնալով ընդդիմության հանրահավաքին ու ապակենտրոն բողոքի գործողություններին։
«Վաղը առավոտից պլանավորած վիրահատություններ ունեմ Երևանի կենտրոնում տեղակայված երկու կլինիկաներում։ Հուսով եմ, սրանց նման տկարամիտները ոչ ճանապարհս կփակեն, ոչ էլ նյարդերս կքայքայեն։ Ի դեպ հատուկ եմ հոգնակիով գրում, քանզի տկարամիտ են նաև էս անասունի կողքը կանգնածները, որ էս ոչխարին չեն խանգարում պղծել արձանը…»,- գրել է նա։
Մի շարք օգտատետեր երբ փորձել են բժշկին հորդորել, որ չի կարելի նման կերպ արտահայտվել, վերջինս փոխարենը ներողություն խնդրի, սկսել է վիրավորել նաև այդ օգտատերերին, իհարկե չմոռանալով սրտիկել իրեն գովաբանողներին։