Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին Բաքվի բռնապետի քարոզչամիջոցների անհանգիստ արձագանքը ցուցիչ է այն բանի Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում ևս վախեր կան Հայաստանում ազգային և ոչ պարտվողական օրակարգ դավանող ուժերի հաջողության հնարավորություններից։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է Տելոգրամում։
«Պարզ է, որ Բաքվի բարբարոսական վարչախամբի շտապողականությունն «ամրագրելու» այս պահին առկա իրավիճակը նաև իր տարածքային բռնազավթումների առումով պայմանավորված է հենց այս վախերով։
Ուստի հանուն Հայաստանի և Արցախի այս պահին Երևանում ընթացքղ պայքարը նաև թշնամու դեմ է՝ թշնամու, որը վախենում է իր կողմից պարտադրվող Արցախի կլանման և Հայաստանի փաստացի հանձնվելու «օրակարգի» տապալումից»,- գրել է Ոսկանյանը։