00:00:00

Այսօր ընդամենը մի բան եմ ուզում. որ ոչ մեկ քերծվածք չստանա ,մի կաթիլ արյուն չգա

16:53, 01 մայիս 2022 Բլոգ

«Փողոցային պայքարի ելածների մեջ ունեմ բազմաթիվ ընկերներ, ծանոթներ, բախտակից եղբայրներ,քույրեր որոնց հետ ունեցել եմ գաղափարական տարբերություններ, բազմաթիվ անհամաձայնություններ , բայց և միշտ իմացել եմ, որ չեն ուզի մի քերծվածք անգամ ունենամ: Ավելին, նրանցից ոմանք կյանքիս ծանր պահերին կողքս են եղել, ձեռք մեկնել,երբ զրկվեցի հերոս որդուս գրկելու բերկրանքից ճչում էի անարդարության մասին, հենց նրանք էին, որ հանդիպում էին ինձ և դատապարտում ընտանիքիս հետ տեղի ունեցածը, ինձ հետ փնտրում որդուս: Տեսել եմ նաև ինձ հետ լուռ ցավացող , տառապող  այն նույն մարդկանց որոնք  այսօր պայքարում են նույն արդարության համար, նրանք բոլորիս մեջ են թե որպես հասարակ քաղաքացի թե որպես ոստիկան և թե այլ մասնագիտական ծառայություն իրականացնողներ: Ներկայիս իշխանություններն են պատասխանատու  բոլորի անվտանգության համար :

Հ.Գ.  Այսօր ընդամենը մի բան եմ ուզում. որ ոչ մեկ քերծվածք չստանա ,մի կաթիլ արյուն չգա, ոչ ոք չտուժի: Հայաստանի և Արցախի հանրապետություններն  էլ չհայտնվեն էլ ավելի վատ, թուլացած իրավիճակում: Սթափություն, խոհեմություն ,հանդուրժողականությն պետք է ցուցաբերվի  միմյանց նկատմամբ ,որպեսզի խուսափենք անցանկալի հետևանքներից»
Պահանջում և հորդորում եմ քնարկումներ անեք ձեր իսկ եջերում:
Աստված պահապան ազգիս և երկրիս:      

Արտակ Հովհաննիսյան

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր