Հերոսների ծնողներ, հարազատներ։ Մեզ միանում են արցախցի հերոսների հարազատներ, ծնողներ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը.
«Վաղը՝ ապրիլի 30- ին, ժամը 16։ 30 հանդիպում ենք Ազատության հրապարակում՝ Թումանյանի արձանի մոտ, ապա երթով շարժվում Կառավարություն, ապա Գլխդատախազություն, իսկ հետո միասնաբար վերադառնում Ազատության հրապարակ։
Լինենք միասնական։
Խնդրում եմ տարածել այս հայտարարությունը»։