Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
Ոստիկանության մեքենան հղի կնոջ է հարվածել։ Երկու ժամ առաջ ինքս եմ ոստիկանության մեքենաների կողքը հայտնվել այն պահին, երբ կառավարական կորտեժ էր անցնում։ Կարող եմ մի բան ասել. ոստիկանները ոչ-ադեկվատ, վայրենի եւ հոգեկան խանգարում ունեցողի տպավորություն էին թողնում։ Ես չգիտեմ, դա ղեկավարության պարանոյայի, թե դաստիարակության եւ թրեյնինգների բացակայության հետեւանք է։ Բայց էս ոճով դեպքերը շատ կլինեն, եթե բան չփոխվի։