00:00:00

Էրդողանի ապրիլ 24-ի ուղերձը ցինիզմ էր, իսկ ի՞նչ է կարծում Նիկոլը․ Շարմազանով

16:40, 24 ապրիլ 2022 Բլոգ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ապրիլ 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին։

Ուղերձում ասվում է՝ հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի պարտադրած դժվար պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը:

Նենց է ասում «մահացած օսմանցի հայերի », կարծես ոչ թե թուրքական ցեղասպանության զոհ են դարձել, այլ՝ դժբախտ պատահարի։

Թուրքիան պարտավոր է առերեսվել իր սեփական պատմության սեւ էջերի հետ եւ հրապարակային ճանաչել 1915-1923թթ. Հայոց,Պոնտոտի հույների եւ ասորիների ցեղասպանությունը։

Իսկ ինչ վերաբերում է Էրդողանի նշած «հազարամյա խորը միասնությանը», դա ուղղակի ցինիզմ է։

Թուրքիայի ղեկավարի կարծիքով հայ ժողովրդին հայրենազրկելն ու ցեղասպանելը «միասնության» նշան է։

Իսկ ի՞նչ են կարծում այս ուղերձի մասին կապիտուլյանտն ու «ձախ պաշտպան» դեսպանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր