Գրեմմի մրցանակակիր System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանին զայրացրել է Ուրուգվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի պահվածքը, ով Հայոց ցեղասպանության համար արդարություն պահանջող ցուցարարներին պատասխանել է թուրքական ազգայնական «գորշ գայլերի» խորհրդանշական մատների նշանով։
Թանկյանն իր էջում հրապարակել է կատարվածի տեսանյութը՝ գրելով. «Եվ սա՞ է այն մարդը, ով գլխավորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները։ Մենք գիտենք, որ նրանք միայն ձևացնում են Արևմուտքի համար, որն էլ իր հերթին պետք է հասկանա, որ Թուրքիայում ռեժիմի փոփոխության ժամանակն է, եթե այդ երկիրը մնալու է ՆԱՏՕ-ի կազմում»։