00:00:00

3 գլխավոր ուղղությունը, որը պետք է «կարգի բերվեն» իշխանափոխությունից հետո

10:35, 20 ապրիլ 2022 Բլոգ

3 գլխավոր ուղղությունը, որը պետք է «կարգի բերվեն» իշխանափոխությունից հետո։

1. Անվտանգային համակարգ, սա վերաբերվում է ինչպես բանակին, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ 

Ներքին և արտաքին անվտանգային խնդիրները շարունակում են խորացման ու ճահճացման միտումներ դրսևորել, որի դեմն արագ պետք է առնել։

2. Արտաքին քաղաքականություն, միջազգային հանրության և հիմնական դերակատարների համար ընկալելի դառնալու և համահայկական շահերը պատշաճ ձևով ներկայացնելու առաջնահերթություն։ 

Սա բխում է նաև անվտանգության բաղադրիչն ապահովելու տրամաբանությունից։

3. Կառավարման համակարգի կառուցում/վերակառուցում, արդյունավետ սիստեմի ստեղծում։ 

Ցանկացած ճգնաժամի պարագայում՝ համավարակից մինչև պատերազմական գործողություններ, արդյունավետ ելքը կախված է կառավարման համակարգը ժամանակին գործի դնելուց և դրա արդյունավետությունից։

Անելիքները հսկայական են՝ վերջը նույնիսկ չի էլ երևում, բայց կարծում եմ, որ պետք է սկսել այս 3 խոշոր ուղղություններից։

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի Ֆեյսբուքյան էջից 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր