Պահանջում եմ, որ Պուտինի ներկայությամբ նշի, որ պատերազմը Շուշիի համար է եղել ու մինչեւ Շուշին ադրբեջանցիներինը չլիներ պատերազմը չէր դադարելու։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ Վ. Պուտինի հետ հանդիպման։
«Շուշիի հարց չի եղել։ Հոկտեմբերի 19-20-ին առաջարկել եմ Փաշինյանին դադարեցնել պատերազմը, Շուշին պետք է մնար հայկական վերահսկողության տակ։ Սակայն զարմանալիրեն մեր ամերիկացի…հայ գործընկերները մերժեցին առաջարկս»։ Վլադիմիր Պուտին,17 նոյեմբեր,2020թ.:
«Պատերազմը Շուշիի համար է եղել:Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել»։
Նիկոլ Փաշինյան, ապրիլի 12,2022թ.:
Այսօր Նիկոլը մեկնում է Մոսկվա։
Պահանջում եմ, որ Պուտինի ներկայությամբ նշի, որ պատերազմը Շուշիի համար է եղել ու մինչեւ Շուշին ադրբեջանցիներինը չլիներ պատերազմը չէր դադարելու։
Այսինքն ասի, որ ինքը 2022-ի ապրիլի 14-ին ԱԺ-ում ճիշտ էր խոսում, իսկ Պուտինը 2020-ի նոյեմբերի 17-ին՝ ոչ։
Կարճ ու կոնկրետ։
Եթե չի անելու դա, ուրեմն հերթական անգամ վերահաստատելու է, որ սուտ է խոսել, պատերազմը միտումնավոր չի դադարեցրել, Շուշին հանձնել է ու հազարավոր նահատակների պատճառ դարձել։