«Կարևորում եմ դիմադրության ցանկացած շարժում. պետք է ամեն հնարավորություն օգտագործել՝ մեր հայրենակիցներին ստեղծված իրավիճակի լրջությունը փոխանցելու համար. սա այդ հնարավորություններից մեկն է»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին:
Անդրադառնալով Փաշինյանի՝ Մոսկվա սպասվող այցին, Վարդևանյանն ասաց. «Փաշինյանի թե՛ միջազգային այցերից, թե՛ առհասարակ իր գործողություններից, որևէ դրական ակնկալիք չեմ ունեցել, չունեմ, հակառակը, ունեմ մշտապես տագնապի զգացում»: