Դասախոսի և ուսանողի հանդիպումը Ազատության հրապարակում։ Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
«Նվերն այն հայորդիներից է, ով մասնակցել է 44-օրյա պատերազմին, անցել է պատերազմի բովով, եղել է մեր ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը։
Այսօր նա իր ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` իր և իր պես հազարավոր երիտասարդների անունից ընդվզում է անարդարության, ստի ու կեղծիքի դեմ։
Եկեք Ազատության հրապարակ Սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով, եկեք ձեր սրտի թելադրանքով։