00:00:00

«Մոսկվայում դեմ չեն լինի, որ Փաշինյանը նոր «ծառայություններ» մատուցի «լեզվին տալու» համար»․ Սուրենյանց

09:33, 18 ապրիլ 2022 Բլոգ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Մոսկվայում դեմ չեն լինի, որ Փաշինյանը նոր «ծառայություններ» մատուցի` «լեզվին տալու» համար
Ես կրկին հղում կանեմ մեր ԱԳՆ-ի նախարարի հայտարարությանը, որն, ի պատասխան հետաքննություն անցկացնելու հրապարակային պահանջներին, ասել է՝ մեր խաղաղապահները շատ կարևոր դերակատարություն ունեն։ Նրանց նկատմամբ թե՛ Հայաստանում, և թե՛ Ղարաբաղում վերաբերմունքը պաշտոնական շրջանակներում և բնակչության մոտ բավական դրական է։ Այդ պատճառով այսպիսի պահանջները դժվար թե արտացոլում են այն վերաբերմունքն ու իրական դերը, որն ունի խաղաղապահ զորամիավորումը Ղարաբաղում։ 
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին
15.04.2022
Հիշեցնեմ` օրեր առաջ նման հայտարարություն արել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` շատ ավելի կոշտ ձեւակերպումներով։
Ռուսաստանի խաղաղապահների արցախյան գործունեության հետաքննության պահանջ դրել է Նիկոլ Փաշինյանը, ընդ որում` մի քանի անգամ։
Ռուսաստանի ԱԳ նախարարի ու մեր երկրում այդ երկրի դեսպանի հայտարարություններից հետո կարելի է եզրակացնել, որ` ա) Մոսկվան համարում է, որ Փաշինյանն այլեւս չի արտահայտում Հայաստանի հասարակության տրամադրությունները, բ) Մոսկվան լուրջ չի վերաբերվում Փաշինյանի հայտարարություններին։
Երկու տարբերակներն էլ` Հայաստանի համար դրական չեն, մանավանդ, Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից առաջ, որը տեղի է ունենալու երկու օրից։
Իհարկե, խորհրդարանական ընդդիմության երազած իշխանափոխությունը տեղի չի ունենալու, որովհետև Փաշինյանը դեռ «առաքելություն« ունի, բայց Մոսկվայում դեմ չեն լինի, որ Փաշինյանը նոր «ծառայություններ» մատուցի` «լեզվին տալու» համար։
Ենթադրում եմ` Փաշինյանի «խաղաղության» ցանկությունն ավելի կմեծանա` Մոսկվայից վերադառնալուց հետո»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր