00:00:00

Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում եմ ՀՀ ոստիկանության բոլոր աշխատակիցներին.Բաբայան

14:49, 16 ապրիլ 2022 Բլոգ

Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում եմ ՀՀ ոստիկանության բոլոր աշխատակիցներին, համակարգի վետերաններին։
Այս օրը լավագույն առիթն է գնահատելու և վերաարժևորելու ոստիկանի ամենօրյա, ամենժամյա դժվարին, բայց նվիրական ու շնորհակալ աշխատանքը։ Ձեր մասնագիտական պրոֆեսիոնալիզմով է պայմանավորված մեր հասարակության, քաղաքացու անվտանգությունը։
Ոստիկանի ուսերին պատասխանատու առաքելություն է դրված, ոստիկանության ամբողջ համակարգով է քաղաքացին պատկերացում կազմում պետության իրավապահ համակարգի կայունության, անաչառության, պատրաստվածության մակարդակի մասին։
ՀՀ ոստիկանական ծառայողներից շատերն անմահացան հայրենիքի պաշտպանության ժամանակ, բայց նրանց հիշատակն ու անաչառ, ուժեղ ոստիկանի կերպարը մշտապես պետք է ուղեցույց լինի մեր սերունդներին։
Մաղթում եմ ձեզ խաղաղ, անփորձանք ծառայություն, ձեր ընտանիքներին՝ առողջություն և բարեկեցություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր