00:00:00

Կազմակերպված գործադուլ է պետք սկսել ու դուրս գալ փողոց.Սոֆյա Հովսեփյան

09:16, 15 ապրիլ 2022 Բլոգ

Կազմակերպված գործադուլ է պետք սկսել ու դուրս գալ փողոց։
Պատճառներ չփնտրե՛ք, եթե բոլորդ դուրս գաք, որևէ մեկը ձեզ չի՛ կարող վնասել։
Հենց դպրոցներից էլ պետք է սկսել ։
1. Ուսուցիչները չգնան դպրոց։
2. Ծնողները չուղարկեն երեխաներին դպրոց. քանի որ երեխաները դպրոցում չեն ,իրենք էլ չգնան աշխատանքի։
3. Դասախոսներ ջան, ձեզ տեսնեմ։
4. Գյուղերում բնակվող մարդիկ անտեսեն իրենց գյուղապետի, կամ տարբեր շահերով իշխանության ստրուկ դարձած անձանց ու պարալիզացնեն միջպետական ճանապարհները։
5. Զոմբիներին անտեսեք, դուք արդեն իրենց և թուրքի թշնամին եք և ուստի իրենց անտեսել և գործել է պետք։
6. Մի՛ վախեցեք նոր պատերազմից, քանի որ նոր պատերազմ չի, այլ շարունակություն է, պատերազմը չի ավարտվել։
7. Զոհվածների հարազատները պետք է դուրս գան փողոց, քանի որ իրենց որդիների երկրորդ տունն են ծախում ու դեռ տղաների թարմ ,չչորացած արյունը ոտնատակ են տալիս։
8. Ուսանողնե՛ր ջան, ոտքի կանգնեք կազմակերպված, դասերի մի՛ գնացեք այլ ամեն մեկդ կազմակերպեք ու մի փողոց փակեք։
9 . Ապրիլի 23 ին եկել է, էդ օրն էլ ճամփեք գրողի ծոցը։
10. Այսօր չգործեցինք, վաղը ջարդվելու ենք ազգովի։
11. Սա անձերի կռիվ չէ, սա պետականության պահպանման կռիվ է։
Վերջապես թող իրենց սենյակներից դուրս գան էն մարդիկ, որոնք կլինեն հնի ու նորի այլընտրանքը և չեն լինի որևէ մեկի ճյուղը կամ խաղալիքը։
Արտախորհրդարանական և խորհրդարանական ընդիմությունը պարտավոր է դուրս գալ փողոց որպես ՀՀ քաղաքացի և ոչ ավելին, դուք ձեր որակն արդեն բացահայտել եք, թողեք գործը ողնաշար ունեցողներին։
Ոտքի ելնել է պետք...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր